Wildberries-ի խանութում տեղի ունեցածից հետո տղամարդը ձերբակալվել է
Մերձմոսկովյան մարզի Լիտկարինո քաղաքի Wildberries-ի միջոցով պատվերների ստացման կետում տեղի ունեցած միջադեպից հետո օտարերկրացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալվել է։
«Ռիա Նովոստի» գործակալությունը մանրամասնում է, որ նախօրեին բազմաթիվ տելեգրամ ալիքներում տարածվել է տեսնայութ, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը մտնում խանութ, կարճ զրույցից հետո բռունցքով հարվածում աշխատակցուհու դեմքին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Դատախազությունից հայտնել են, որ հունվարի 24-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում, մարմնական վնասվածքներ է հասցրել վաճառողուհուն, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։
ՌԴ Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան լրագրողներին հայտնել է, որ տղամարդը ձերբակալվել է Բրյանսկի շրջանում։ Պարզվել է, որ նա Կենտրոնական Ասիայի հանրապետություններից մեկի՝ 1997 թ. ծնված քաղաքացի է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան