Հիսուսի օրինակին հետևած հոգևոր հովիվը մահացել է
Սանտա Տրինադ ավետարանական եկեղեցու հիմնադիր Ֆրանցիսկո Բարաջան ծոմապահության 25-րդ օրը մահացել է։ Նա փորձել է ընդօրինակել Հիսուսին ու 40 օր հրաժարվել է սննդից, ինչպես պատմում է Աստվածաշունչը։
BBC-ի փոխանցմամբ, նա ավելի քան երեք շաբաթ հրաժարվել է նաև ջրից, ինչի հետևանքով կտրուկ նիհարել է այն աստիճան, որ չի կարողացել ոտքի վրա մնալ։
39-ամյա տղամարդը մահացել է Մոզամբիկի հիվանդանոցներից մեկում։ Նրա մոտ ախտորոշել են սուր անեմիա ու մարսողական օրգանների խնդիրներ։
Սանտա Տրինադ ավետարանական եկեղեցու հետևորդներն ասել են, որ հոգևոր հովիվը հաճախ էր ծոմ պահում, դա նրա համար սովարական բան էր, սակայն ոչ այսքան երկար։
Նրա եղբայրը՝ Մարկես Մանուելը նշել է, այո, եղբայրը ծոմ է պահել, բայց ինքը վիճարկելու է մահվան պատճառների մասին բժիշկների տված եզրակացությունը։
«Ճշմարտությունն այն է, որ եղբայրս տառապում էր արյան ցածր ճնշումից»,-ասել է նա։