Պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ
Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:
Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
- Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին
- Մյունխենում գտնվող Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ