Հայ փրկարարները Մարգարայի կամրջով վերադարձել են Թուրքիայից
Փետրվարի 16-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։
Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձել են Հայաստան:
Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար:
Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է. Գեղամ Մանուկյան
- Թուրքիայի հայկական վերջին գյուղում մարդկային կորուստ չկա․ Փայլան
- Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրորդական է, այլ նպատակներ ունի. Սաֆրաստյան
- ՀՀ կառավարության ֆոնդից 157.8 մլն դրամ՝ Թուրքիային և Սիրիային օգնելու համար
- Պետդեպը՝ Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի մասին
- Հայաստանից հանդես գնացողը մռութիկ է անում Թուրքիային
- Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ.Արարատ Միրզոյանը՝ Թուրքիա կատարած այցի մասին
- +3՝ Թուրքիայում Միրզոյանին ներկայացվել է հայ փրկրարաների աշխատանքը
- Սերդար Քըլըչ. Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին
- Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան