Բժիշկը հայտնել է, որ Բայդենը չի տառապում ցրված սկլերոզով կամ նյարդաբանական խանգարումներով
Ջո Բայդենն առողջ է և ի վիճակի է կատարել ԱՄՆ նախագահի պարտականությունները։ Այս մասին ասվում է Սպիտակ տան բժշկի եզրակացության մեջ՝ հիմնված Բայդենի ամենամյա բժշկական հետազոտության արդյունքների վրա:
«Նախագահ Բայդենը մնում է առողջ և եռանդուն 80-ամյա տղամարդ, ով ի վիճակի է հաջողությամբ կատարել նախագահական պարտականությունները, այդ թվում՝ որպես կառավարության գործադիր ճյուղի ղեկավար, պետության ղեկավար և գերագույն հրամանատար», - հայտնել է Քևին Օ'Քոննորը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի տառապում սկլերոզից կամ նյարդաբանական խանգարումներից։
«Չափազանց մանրամասն նյարդաբանական հետազոտությունը ցույց է տալիս, որ ուղեղի կամ այլ նյարդաբանական խանգարումների մասին ցուցումներ չկան, ինչպիսիք են ինսուլտը, ցրված սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը կամ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Բայդենի բժշկի զեկույցում:
Բժիշկը միաժամանակ նշել է, որ Բայդենի մոտ առաջվա պես նկատվում են քայլվածքի թեթև փոփոխություններ, դրանք բացատրվում են ողնաշարի և ոտնաթաթի արթրիտով։
Միացյալ Նահանգների նախագահը հաճախ կատակների առարկա է դառնում լեզվի սայթաքումների կամ մոռացկոտության պատճառով: Երբեմն նա շփոթում է ներկաների անունները կամ պաշտոնները, եղել են դեպքեր, երբ Բայդենը բեմից ելք փնտրելու համար դիմում է ուրիշների օգնությանը։ Նաև Միացյալ Նահանգների նախագահը սայթաքել է ինքնաթիռի աստիճանների և աստիճանների վրա, ընկել հեծանիվից և այլն։