Հայտնի տիեզերագնացը հայտարարել է՝ Բաքվում տիեզերագնացության կոնգրեսին չի մասնակցելու
Հայտնի տիեզերագնաց, ինժեներ, Գարեթ Ռեյզմանը, որն աշխատել է NASA-ում, հրապարակյին կերպով դեմ է արտահայտվել Աստղագիտության միջազգային ֆեդերացիայի որոշմանը, ըստ որի Միջազգային տիեզերագնացության կոնգրեսն այս տարի պետք է անցկացվի Բաքվում։
Նա հայտարարել է.
«Ինչո՞ւ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը պետք է անցկացվի Ադրբեջանում․ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան երկրի՝ Հայաստանի դեմ վերջերս ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Ադրբեջանն ամենակոռումպացված ժողովուրդներից է ու մարդու իրավունքների խախտման տեսանկյունից գրանցել է ամենավատ ցուցանիշները Եվրոպայում։ Ես չեմ պատրաստվում մասնակցել, եթե դու որոշել ես, խնդրում եմ՝ վերանայիր որոշումդ»։
Այս գրառումից հետո Գարեթ Ռեյզմանը, որ անցած տարի STARMUS VI փառատոնի շրջանակներում Հայաստանում էր, թվիթերի իր միկրոբլոգում տեղադրել է Եվրախորհրդարանի հայտարարությունն ու հիշեցրել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա է իրականացրել անցած տարվա սեպտեմբերին ու դատապարտվել է Եվրախորհրդարանի կողմից։
Հետագա գրառումներում նա հրապարակել է տարբեր զեկույցների հղումներ Ադրբեջանում մարդու իրավունքների, կոռուպցիայի վիճակի ու խոսքի ազատության ցուցանիշների վերաբերյալ։
Կոռուպցիայի վերաբերյալ հղմանը կից նա ընդգծել է, որ Ադրբեջանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված չորս երկրներից մեկն է՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ միասին։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցին կից նա հիշեցրել է, որ Մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում Ադրբեջանը դասվել է 154-րդ տեղում։
«Ես կարող եմ շարունակել։ Այսպիսով, ի՞նչ է տալիս Միջազգային աստղագիտության ֆեդերացիային»,-թեման այս գրառմամբ այս պահին ամփոփել է Գարեթ Ռեյզմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին