«Հրապարակ». ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռևերանսները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռևերանսները ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել, ոմանք խիստ ոգևորված են ԱԳ նախարարի վարած «ճկուն» դիվանագիտությամբ, թուրքերի հետ լեզու գտնելու հմտությամբ՝ համարելով, որ պետք է նախևառաջ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, որ տարածաշրջանում հաստատվի տևական խաղաղություն։
Կարծում են, որ ՀՀ իշխանությունները Թուրքիային մտցրել են խաղի մեջ, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու միջնորդ կարգեն, և խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին՝ ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի մանդատ շնորհելով Թուրքիային։ Մյուս մասը կարծում է, որ անտեղի է այս չհիմնավորված թրքասիրությունը, քանի որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ծավալապաշտական նկրտումներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա