Վթար Կապանում. «VAZ-2106»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Փետրվարի 17-ին, ժամը 02։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Պ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճամփեզրին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը (Գ.Գ, ծնված 1987 թ.) տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Գ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա