Զատուլին. Զելենսկին խոսել է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնել օգնության համար, և մենք աչք ենք փակում դրա վրա
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի «Խելացի տղաներ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, որը կապում է Արցախի Հանրապետությունը Հայաստանին և արտաքին աշխարհին, հայ-ռուսական հարաբերություններին և ԵՄ առաքելությունը Հայաստան ուղարկելուն։
«Մենք մեր վրա ենք վերցրել, ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործունեությունը Ղարաբաղում, և միանգամայն ակնհայտ է, որ պետք չէ գնալ գուշակի մոտ, թե ով է խախտել պայմանագրի այս մասը։ Իհարկե, դա խախտվել է Ադրբեջանի կողմից, որը բնապահպանական մտահոգությունների քողի տակ ընդհատել է հաղորդակցությունը, որի համար մենք պատասխանատու ենք։
Մեզ անընդհատ խոստումներ են տալիս, այդ թվում՝ մեր դիվանագիտության ներկայացուցիչները։ Բայց ի՞նչ է ստացվում արդյունքում, որ մենք երրորդ ամիսն է՝ չենք կարողանում հասնել դրան։ Տեղի է ունենում այն, որ իրավիճակը տարածաշրջանում փոխվում է ոչ մեր օգտին։ Եվ դրա հիմնական զոհը, օրինակ, մեր հարաբերություններն են ոչ թե անգամ Հայաստանի, այլ հայ ժողովրդի հետ, որտեղ Փաշինյանի ներկայիս արևմտամետ իշխանությունը դա օգտագործում է իր դաշնակից Ռուսաստանին վարկաբեկելու համար»,- ասել է Զատուլինը։
Անդրադառնալով ԵՄ առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ Կոնստանտին Զատուլինը նշել է. «Մենք հասկանում ենք, որ նմանատիպ գործառույթներով եվրոպացիների հայտնվելն այնտեղ մրցակցություն է մեզ հետ։ Սա մեզ չի կարող ուրախացնել։ Իսկ մյուս կողմից՝ ի՞նչն է հիմք դառնում նման գործողությունների համար, ինչո՞ւ է Հայաստանում ինչ-որ մեկը ողջունում այդ գործողությունները։ Այո, պարզապես այն պատճառով, որ մենք դեռ չենք դրսևորել այստեղ մեր պարտավորությունները կատարելու կարողությունը։
Իսկ այդ պահին մեզ օգտագործում են, երկու կողմերն էլ օգտագործում են։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հետամուտ են լինում իրենց շահերին և դա անում է, չնայած այն բանին, որ կրնկակոխ հետևում են մեզ և մեզ համար խնդիրներ են ստեղծում։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը մեր աչքի առաջ Հայաստանը շրջում է դեպի Արևմուտք։ Հենց այն երկիրը, որը մեզ հետ պաշտոնական դաշնակից է, որտեղ գտնվում է մեր բազան։ Փաշինյանն այնքան հեռու գնաց, որ ասաց, որ մեր բազան է մեղավոր Ադրբեջանի հետ լարվածության մեջ, Ադրբեջանն անհանգստացած է դրա համար, ուստի ունի իր ռազմական ուժը...»:
Նա ուղղակի վարկաբեկում է մեզ: Ի հավելումն ամեն ինչի՝ մենք ակտիվորեն պայքարում ենք և ճիշտ ենք անում, օրինակ՝ «հյուսիս-հարավ» միջանցքի համար։ «Հյուսիս-հարավ» ցանկացած միջանցք մեզ ձեռնտու է, Ռուսաստանը շրջանցող ցանկացած «արևելք-արևմուտք» միջանցք, բնականաբար, մեր մրցակիցն է։ Հյուսիս-հարավ միջանցքը, եթե ցամաքային ճանապարհով է, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով գնում է Իրաք։
Բայց այսօր Ադրբեջանը ներգրավված է Իրանի հետ հարաբերությունների սրման մեջ։ Եվ ես շատ հստակ տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը մղվում է դեպի դա։ Առաջին հերթին արևմտյաններն են դրդում, քանի որ դա իրենց համար կարևոր է, իրենց համար Իրանը նպատակ է, իրենց համար Իրանի ապակայունացումը խնդիր է, և նրանք այդ խնդիրը կատարում են, այդ թվում՝ Ադրբեջանին հրելով։
Հայերը երբեք, ոչ Առաջին, ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմում, ըստ էության, ոչ մի օգնություն չեն ստացել Արևմուտքից, բացի խոսքերից»,- նշել է Պետդումայի պատգամավորը։
Հարցին՝ «որո՞նք են տարբերակները, Պուտինը նորից պետք է հավաքի Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին և խոսի նրանց հետ», Զատուլինը պատասխանել է.
«Ինձ թվում է՝ կարող է հավաքել ու խոսել, դա նա արդեն արել է։ Ինձ թվում է՝ այդ հանդիպումներն էլ են իրենց սպառել։ Այսօր կա ևս մեկ հաղորդագրություն՝ Զելենսկին զրուցել է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնել օգնության համար։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինային, ականներ է մատակարարում, որոնք արտադրվել են ոչ թե ինչ-որ ժամանակ, այլ 2022թ.։ Մենք աչք ենք փակում սրա վրա։ Ստիպված ենք փակում, սրացումներ չենք ուզում։
Մենք փորձում ենք պահել ողջ երկայնքը, բայց պետք է պարբերաբար կոշտ հակադարձել: Ես հիմա խոսում եմ ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի հետ կապված, մնացած բոլորի հետ կապված, այլապես մեզ այլևս չեն հարգի»։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Զախարովա. Եթե Երևան-Թբիլիսի-Բաքու երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, ապա այն կարելի է միայն ողջունել
- Ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ-ինը՝ ժամանում. Փաշինյան
- Զատուլին. Ռուսաստանը և Իրանը խիստ անհանգստացած են Ադրբեջանի գործողություններով հրահրված սրացումներով
- Ադրբեջանը շտապում է հասնել արդյունքի, Թուրքիան նրան աջակցում է. Կոստանտին Զատուլին
- Զատուլին. Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը
- Զատուլին. Փաշինյանը ՀԱՊԿ-ից ուզում է «ամեն ինչ, կամ ոչինչ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան