Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկում նախատեսված չէ։ Այս մասին հայտնել են «ՏԱՍՍ» գործակալությանը Հայաստանի գործադիր մարմնից։
«Այս պահին նման տեղեկատվություն չկա»,-հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանել են կառավարությունից։
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Փաշինյան-Ալիև հանդիպում կայացել է անցած տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Երեկ Մյունխեն է մեկնել նաև ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ մասնակցելու Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին:
ԱԳՆ-ից հայտնել են, որ համաժողովի շրջանակներում Ա. Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում գտնվող Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
- Փաշինյանը կնոջ հետ կմեկնի Մյունխեն
- Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ստացված ազդակները հուսադրող չէին. Արտակ Զաքարյան
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին