Թուրքիայի երկրաշարժի գոտում թալանելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել
Երկրաշարժից տուժած Թուրքիայի շրջաններում թալան կազմակերպելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է բերման ենթարկվել: Այդ մասին հայտնում է Haberturk-ը՝ հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարարությանը։
«Տարածաշրջանում գողության, թալանի և խարդախության դեպքերով բերման է ենթարկվել 152 կասկածյալ»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ըստ թերթի՝ հետաքննության ընթացքում ձերբակալվել են 83 կասկածյալ կապալառուներ, որոնք ներգրավված են եղել երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի շինարարության և վերանորոգման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայ փրկարարները Մարգարայի կամրջով վերադարձել են Թուրքիայից
- Թուրքիայի հայկական վերջին գյուղում մարդկային կորուստ չկա․ Փայլան
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհվել է 13 հայ. Հովհաննես Ալեքսանյան
- Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների համար ութ մարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին