Աշոտյան. Բեռլինում անցկացվելիք զբոսաշրջային ցուցահանդեսի կազմկոմիտեն Հայաստանին արգելում է ԼՂ մասին խոսել
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մի նամակի լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։
Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի 7-9:
Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո- քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։
Նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է ԼՂ մասին։
Զարհուրելի է այն փաստը, որ ինչ-որ մի ցուցահանդեսի կազմակերպիչներ դա հիմնավորելու համար հղում են անում ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին։
Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում, այդ թվում այսպիսի՝ զբոսաշրջային, մշակութային, մարդկային, տնտեսական և այլ հարթություններում։
Նախկինում համաշխարհային զբոսաշրջային շոուների ժամանակ հայկական տաղավարների մոտ մեծ աղմուկ էին բարձրացնում բացառապես ադրբեջանցիներն ու թուրքերը։
Սակայն երբեք և ոչ մի կազմկոմիտե, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չէր կարող արգելել և չէր արգելում հայկական զբոսաշրջային կազմակերպություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող պատմական, մշակութային և այլ փաստեր ու նյութեր։
Բնական է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր այս 4 բանաձևերի մասին՝ ասելով դե, վերջիվերջո, չմոռանանք այդ բանաձևերը ՝ ծառայելով ադրբեջանական քարոզչամեքենային և լինելով առաջին հայ պաշտոնյան, որ այդպիսի հիմար դավաճանություն էր արտաբերում ԱԺ ամբիոնից, զգուշացնում էինք, որ այսպիսի խոսույթի նպատակը գուցե սեփական իշխանությանը կառչելու փաստը հիմնավորելն է, այնուհանդերձ, հսկայական վնասներ է հասցնելու Հայաստանին և Արցախին։
Այս նամակն այդ դրսևորումներից ընդամենը մեկն է։
Հիշեցնեմ, որ նախկինում մենք Գերմանիայում ունեինք արդյունավետ աշխատող դեսպան: Հիմա իր փոխարեն Գերմանիայում դեսպան նշանակվեց հերթական դատարկ, մեծամիտ մի դեղնակտուց, չկայացած մի ուսապարկ՝ Վիկտոր Ենգիբարյանը։
Կրկնակի զավեշտալի է, որ այսպիսի նամակ ՀՀ- ն ստանում է ԱԳ նախարար կոչվող Արարատ Միրզոյանի՝ Գերմանիա վերջերս կատարած այցից անմիջապես հետո։
Դե, էկոնոմիկայի նախարար կոչվող անհայրենիք թյուրիմացության մասին էլ չասեմ։
Հայերի շահի համար, հայկականության համար այս իշխանությունները չեն պայքարում արտերկրում և սա դրա վկայություններից մեկն է։
Այսօր արգելում են ԼՂ մասին խոսել, վաղը կարգելեն ներկայացնել տոլման, դուդուկը, լավաշը, խաչքարերը, քոչարին, այն ամենն ինչ ստեղծվել է մեր պատմության ընթացքում, որպես հայկական մշակույթի վկայություններ և հայկական քաղաքակրթության նմուշ և այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մտադիր են հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ անել
- Հայաստանից մարդկանց հոսքը դեպի Արցախ պետք է քառապատկվի․ Ղազինյան
- Տիգրանակերտի թանգարանի վերջին վայրկյանները
- Ղազարյան. Այս միկրոավտոբուսներով զբոսաշրջիկներ էին գնում Շուշի, Դադիվանք, իսկ հիմա դրանք դարձել են այդ ամենը թշնամուն հանձնած դավաճանի սպասավոր
- Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին