Արամ Առաջինը գոտեպնդիչ պատգամով խրախուսել է հալեպահայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հովվապետական ու հայրական զօրակցական մեկօրյա այցելութեամբ ժամանել է Հալեպ։ Վեհափառ Հայրապետին Ս. Աստուածածին եկեղեցու մուտքի մոտ դիմավորել են առաջնորդ սրբազանը, ազգային վարչության անդամներ, համայնքապետեր և հավատացյալ ժողովուրդը։
Ս. Պատարագի ընթացքում Նորին Ս. Օծությունը իր հայրապետական զօրակցական և գոտեպնդիչ պատգամով խրախուսել է հալեպահայությանը՝ մնալու կանգուն ու ամուր և կառչած՝ իրենց հավատքին, եկեղեցուն և ազգային կառույցներին։
Ս. Պատարագից հետո, եկեղեցու ներքնասրահում, Նորին Սրբությունը ընդունել է հավատացյալ ժողովրդին և իր հայրական օրհնությունն ու խոսքը փոխանցել ներկաներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին