Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
«Խորհրդակցությանը ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով․
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ»»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում