Վենեսուելացի հայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը կղեկավարի Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը
Փետրվարի 26-ին Ռուդոլֆինումի Դվորժակի անվան դահլիճում Պրահայի ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա հայ-վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը, ով գլխավորում է Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
orer.eu-ի հաղորդմամբ, համերգի ընթացքում չեխական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Վեբերնի, Յոհանես Բրամսի եւ Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները։
Դոմինգոն ծնվել է 1980 թվականին Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Նրա հայրը հայտնի ջութակահար և Վենեսուելայի Օրկեստրա Սիմֆոնիկայի նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է։ Մայրը՝ Վենեսուելայի Ազգային խորհրդարանի իրավաբան, հայուհի Վիկի Հինդոյանն է։
Դոմինգոն ստացել է և ջութակահարի, և նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնեևում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ 2013-ին առաջին անգամ Հինդոյանը նշանակվել է խմբավար Դանիել Բարենբոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlinի նվագախումբը: 2018-ի հունվարին նա առաջին անգամ ղեկավարել է Մետրոպոլիտեն Օպերայի նվագախումբը։
2017-2018 թուականներին ղեկավարել է տարբեր հանրահայտ ներկայացումներ՝ Պուչինիի և Բելինիի օպերաները։
2019-ի հունիսին Հինդոյանը հրավիրվել է Մեծ Բրիտանիա՝ իբրև առաջին հյուր դիրիժոր ղեկավարելու Լիվերպուլի Արքայական նվագախումբը (the Royal Liverpool Philharmonic (RLPO), նույն թվականի որպես հյուր դիրիժոր ղեկավարել է նաև Լեհաստանի ազգային ձայնասփյուռի սիմֆոնիկ նվագախումբը։
2021 թ սեպտեմբերից նա նշանակվել է Լիվերպուլի Թագավորական նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Դոմինգո Հինդոյանը մինչ այդ էլ աշխատել է բազմաթիվ հանրահայտ նվագախմբերի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան