Իսրայելն առաջարկում է նոր միջոցներ կիրառել Իրանի ռազմական ոլորտի դեմ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է նոր մեխանիզմ մշակի՝ փոխարինելու 2023 թվականի վերջին լրացող միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռների մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոն: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ կոչը հնչել է քաղաքական գործչի կողմից Մյունխենի համաժողովի շրջանակներում,։
Քաղաքական գործիչն ասել է, որ քննարկման առարկա պետք է լինի «բոլոր հնարավոր միջոցները», որոնք կարող են խանգարել Իրանին միջուկային զենք ստանալ, և ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի կողմից ժամանակակից զենքի վաճառքը դադարեցնելու համար։
«Իրանը ներկայումս բանակցություններ է վարում առնվազն 50 տարբեր երկրների առաջադեմ սպառազինությունների, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և ճշգրիտ կառավարվող զենքերի վաճառքի շուրջ»,-Գալանտի խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն:
Հայտարարությունն արվել է Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների ներկայությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ. Ոսկանյան
- Սասունյան. Իսրայելական հեռուստաալիքը քարոզչություն է հեռարձակում ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների մասին
- Սուրեն Սարգսյան. Պարզ է չէ՞, թե որտեղ է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը
- Իրանագետ. Հետաքրքիր է՝ ի՞նչ էին քննարկել Իսրայելի դեսպանն ու Ալիևի օգնականը
- Իսրայելը կդադարեցնի նպաստներ վճարել ներգաղթյալներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան