Լեհաստանը կբոյկոտի Փարիզի Օլիմպիական խաղերը, եթե ռուսներն ու բելառուսները մասնակցեն
Լեհաստանի իշխանությունները մտադիր են հրաժարվել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելուց, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլ տա ռուսներին ու բելառուսներին մասնակցել մրցաշարին։ sport.ru-ի հաորդմամբ, այս մասին հայտարարել է Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարար Կամիլ Բորտնիչուկը։
«Բոյկոտը Լեհաստանի ամենաուժեղ խաղաքարտն է։ Մենք ասում ենք, որ պետք է պատրաստ լինենք օգտագործելու այդ մեխանիզմը։
Մենք արդեն հիմա չենք կարող դա բացառել, բայց միայն իրավիճակում, երբ մնացած բոլոր շարժումները, բանակցությունների փորձերը, փոխզիջումային առաջարկները չեն հանդիպի ՄՕԿ-ի ըմբռնմանը։ Մինչև Փարիզի Օլիմպիական խաղերը դեռ ժամանակ ունենք։
Եվրոպական խաղերն այս տարի տեղի կունենան Լեհաստանում՝ Կրակովում։ Այս Եվրոպական խաղերում, դա 100 տոկոսով հաստատված է, Ռուսաստանից կամ Բելառուսից մարզիկներ չեն լինի ո՛չ չեզոք դրոշի տակ, ո՛չ էլ որևէ այլ դրոշի ներքո»,- նախարարի խոսքերն է մեջբերել է Ռիա Նովոստին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան