Նոր Զելանդիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, 4,5 հազար մարդ անհետ կորած է համարվում
Նոր Զելանդիայում մոլեգնող «Գաբրիել» ցիկլոնի հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 9-ի, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհվածների և ավելի քան 3,5 հազար անհետ կորածների մասին: Վերջին տվյալներով՝ կապը չի հաջողվում հաստատել 4,5 հազար մարդու հետ։
Հյուսիսային կղզու Հոքս Բեյ շրջանում ավելի քան 37000 տուն մնում է առանց էլեկտրականության, որից ավելի քան 31500-ը գտնվում է Նապիեր քաղաքում։
Նապիեր նավահանգստում ժամանակավոր դիահերձարան է տեղադրվել՝ մտավախությունների ֆոնին, որ տարածաշրջանում ցիկլոնի պատճառած ավերածությունների արդյունքում ավելի շատ զոհեր կգտնվեն։
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Երկրի վարչապետ Քրիս Հիփքինսի խոսքով՝ սա Նոր Զելանդիայում ամենամեծ եղանակային իրադարձությունն է վերջին 100 տարիների ընթացքում։