ՌԴ ԱԳՆ-ն մեղադրում է արևմտյան երկրներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ
«Սա պարզապես փոխարինումների դարաշրջանի կատեգորիայից է։ Այսօր եթե ինչ-որ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, դա հենց արևմտյան երկրներն են՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ»,-ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խաթարելու մեջ ՌԴ-ին մեղադրելու ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության վերաբերյալ հարցին։
Մ.Զախարովան ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ուղարկվել է «պատմության աղբանոց» այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հեռահար պատրվակով 2022 թվականի փետրվարին դադարեցրել են փոխգործակցությունը իրենց ռուս գործընկերոջ հետ:
«Սա է փաստը: Ի դեպ՝ նման գործողությունների համար հստակ բացատրություններ չեղան։ Սա նկատի ունենալով, մենք կենտրոնացել ենք Բաքվին և Երևանին աջակցելուն՝ հիմնված եռակողմ ձևաչափերի շրջանակում ամենաբարձր մակարդակով ընդունված մի շարք համապատասխան համաձայնագրերի վրա, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք, և դա բացատրվել է բոլորին»։
Անդրադառնալով ԱՄՆ միջնորդությանը՝ ՌԴ ԱԳ խոսնակն ասել է, որ Ռուսաստանը չի տեսնում, որ այն հագեցված է իրական քայլերով և ունի որևէ հավելյալ արժեք։