Հասարակություն 19:27 17/02/2023 Հայաստան

Բավականին շատ մարդկանց անունից բացվում են հիմնականում «Վոթսափ», «Վայբեր» հաշիվներ․ Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«Հայրենակիցներ։ Տվյալ պահին բավականին շատ մարդիկ ունեն խնդիր. իրենց անունից բացվում են յիմնականում Վոթզափ, նաեւ Վայբեր հաշիվներ։ Այսինքն, իրենց համարներով։ Խնդիրը ուսումնասիրվում է։ Էս պահին , բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու բարեկամների հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։

Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ, միացրեք երկփուլայինը Վոթզափում։ Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակիչներ։ Մեկնաբանությունում դնում եմ դրա վերաբերյալ տեսանյութը, որը մենք սարքել ենք հենց Մետայի, Վոթզափի թիմի հետ։

Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}