«Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող»
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանն արձագանքել է Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցման՝ թեքահարթակ չունենալու վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։
«Խնդիր կա ձևի և բովանդակության հետ կապված։ Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ , որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։ Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող։
Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի։
Անկախ դրանից, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշել է գետնանցումի տարածքը աճուրդի միջոցով գետնանցումի տարածքը տալ վարձակալության և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը»,-մասնավորապես գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Փակ շուկայի» դիմացի գետնանցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին
- Մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին