Տղամարդը կերել է երկու հազար ձու և նիհարել 32 կիլոգրամով
Մեծ Բրիտանիայի Էդինբուրգ քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոս Մաքֆարլեյնը երկու տարի շարունակ ձու է կերել և նիհարել 32 կիլոգրամով: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
119 կիլոգրամ կշռող տղամարդը երկար ժամանակ փորձել է նիհարել և տարբեր դիետաների դիմել՝ փորձելով հնարավորինս կարճ ժամանակում նկատելի արդյունքների հասնել։ «Ես սկսեցի խիստ դիետա պահել, բայց նորից քաշս վերականգնեցի: Ինչ էլ անեի, դեռ գեր էի»,- ասում է նա։
Ավելորդ քաշի պատճառով Մաքֆարլեյնը ունեցել է արյան բարձր ճնշում և խոլեստերինի բարձր մակարդակ։ Ցանկանալով ազատվել առողջական խնդիրներից՝ նա որոշել է հրաժարվել վնասակար սննդից և իր սննդակարգում ներառել մեծ քանակությամբ ձու։ Առավոտյան նա կարող էր ուտել մինչև վեց ձու, իսկ դրանց ընդհանուր թիվը երկու տարվա ընթացքում հասել է երկու հազարի։
Բացի այդ, կիսաֆաբրիկատների և սննդի փոխարեն նա սկսել է առողջ սնվել՝ ճաշին հավի մսով աղցան, իսկ ընթրիքին բանջարեղենով սթեյք:
Ներկայումս Մաքֆարլեյնը կշռում է 87 կգ, նրա խոլեստերինի մակարդակն ու ճնշումը նորմալացել են։ Նա սկսել է ավելի հանգիստ քնել և ինքնավստահություն ձեռք բերել։ «Դա փոխեց իմ կյանքը։ Երբեք ուշ չէ ինչ-որ բան փոխելու համար: Ես արդեն երեսուն տարեկան եմ, և ինձ ավելի երիտասարդ և առողջ եմ զգում, քան երբևէ: Յուրաքանչյուրը կարող է փոխել իր կյանքը և վայելել արդյունքները»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները