Իրավունք 11:17 18/02/2023 Հայաստան

Արսեն Բաբայան. Փաստացի, արձանագրենք, որ ապօրինի կերպով զավթված այս կառույցը օրեցօր գրավում է նոր բարձունքներ

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Քանի որ Սեդա Սաֆարյանի «պաշտպանական» թիմը շատ է խոսում ՍԴ աշխատակարգային նիստում տիկին Սաֆարյանի բացառիկ «ազնվություն» ցուցաբերելու մասին, որոշեցի ավելի մանրամասն անդրադառնալ նաև այդ հարցին:

Ինչպես հայտնի ֆիլմի հայտնի հերոսն էր ասում՝ էս Սահմանադրական դատարանում մի կենդանի շոֆեռ չի մնացե՞լ: Իսկ մնացած մեկ-երկու դատավորներն էլ՝ իրենց աջը քաշած հետևում են  Սահմանադրական դատարանի անօրինական դրսևորումներին։
Մամուլում օրերս հրապարակվեց Սեդա Սաֆարյանի խոստովանական ցուցմունքը, որն արձանագրվել էր ՍԴ-ի աշխատակարգային նիստում։

Այդ նիստի արձանագրությունն էլ դատարանը, ի զարմանս ինձ, հոժարակամ տրամադրել էր այդ լրատվամիջոցին։ Բայց, «զարմանալիորեն» այն ինձ մոտ առաջացրեց հերթական մտահոգությունները:

Օրինակ, ո՞րն է այն իրավական հիմքը, որի համաձայն Սեդա Սաֆարյանի արարքի քննարկումը ներառվել է աշխատակարգային նիստի օրակարգ: Նշված հարցը պարզապես որևէ դատավորի առաջարկությամբ  չէր կարող ներառվել օրակարգում՝ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) և Սահմանադրական դատարանի աշխատակարգի, որոնցով հստակ նախատեսված են դեպքերն ու կարգը:

Փաստորեն ստացվում է, որ Սահմանադրական դատարանը վաղն էլ կարող է քննարկել փողոցային առևտրի կամ քաղաքային տրանսպրտի հարցեր. իրականում չկա որևէ տարբերություն։
Ավելին, եթե նշվածը դիտարկենք ՍԴ գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարց (ինչը չենք կարող), ապա այդ դեպքում պետք է ընդունվեր աշխատակարգային որոշում (Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մաս): Այդպիսի որոշում բնականաբար գոյություն չունի:
Ի դեպ, սահմանված բացառիկ դեպքերում է, որ աշխատակարգային նիստում ներառված հարցերով որոշումներ չեն կայացվում (օրինակ՝ երբ կարիք կա պարզել գործի վերաբերյալ մյուս դատավորների նախնական դիրքորոշումը): 

Սովորաբար, Աշխատակարգային բոլոր նիստերի օրակարգում նշվում է հարցը և զեկուցողը և դա ինքնանպատակ չէ: Այս դեպքում ՍԴ-ն նորից իրեն գերազանցել է։ 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված ՍԴ աշխատակարգային նիստի երկրորդ հարցը ունեցել է հետևյալ ձևակերպումը. «Սահմանադրական դատարանի դատավոր Ս․ Սաֆարյանի զեկուցմամբ բարցրացված հարցի քննարկում»։ Փաստացի, ՍԴ-ն նիստի օրակարգ է ներառել մի հարց, առանց հասկանալու, թե հարցը, օրինակ, ՍԴ վարույթում գտնվող գործի՞ն,  թե՞ Սեդա Սաֆարյանի ամուսնու աշխատավարձի բարձրացմանը կամ փողոցային կենդանիների ստերջացման խնդրին է առնչվելու:

Նիստի արձանագրությունից պարզ է դառնում նաև, որ Սեդա Սաֆարյանի  կողմից բարձրացված հարցի վերաբերյալ դատավորները կարծիքներ են արտահայտել։  Հավանաբար ՍԴ դատավորները մոռացել են  Օրենքի 14-րդ  հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մասին, որն արգելում է հրապարակային կարծիք հայտնել նման դեպքում: Արդյո՞ք այստեղ առկա չէ ՍԴ դատավորի վարքագծի կանոնների խախտում:

Ինչո՞ւ է ՍԴ-ն այս անգամ տրամադրել աշխատակարգային նիստի արձանագրությունը, այն դեպքում, երբ այլ անձանց աշխատակարգային նիստերի արձանագրություններ չեն տրամադրվել (նույնիսկ այդպիսի դատական գործ կա): Մի՞թե սա հերթական ապացույցը չէ առ այն, որ Սեդա Սաֆարյանի արարքի քննարկումը նիստում  նպատակ է հետապնդել թոզ փչելու հասարակության աչքերում, թե բա տեսեք, ազնվորեն հարցը բարձրացվել և քննարկվել է:

Փաստացի, արձանագրենք, որ ապօրինի կերպով զավթված այս կառույցը օրեցօր գրավում է նոր բարձունքներ, ցավոք՝  ապօրինությունների:

Փաստորեն Վճռաբեկ դատարանից լիազորություններ յուրացնող ու Վճռաբեկ դատարանի նախագահին Աժ պատգամավորների հետևում անկյուն կանգնեցրած այս մեռյալ կառույցի ղեկավարները  չեն ցանկանում կամ ունակ չեն նշված  ապօրինությունները հնարավորինս քողարկել քիչ թե շատ օրինական ընթացակարգերով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}