Բլինքեն. Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն
«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրական պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանդիպման մեկնարկին։
Բլինքենի բացման խոսքը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական էջում։
ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին այնտեղ գտնվելու համար։
«Կողմերն իրենք են թարմացրել իրենց ուշադրությունը խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ զրույցի, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները հավատարիմ է անել ամեն բան կողմերի ջանքերին աջակցելու համար՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, եռակողմ ձևաչափով, ինչպես հիմա, թե միջազգային այլ գործընկերների հետ»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
- Ալիևի հայտարարությունները՝ եռակողմ հանդիպումից հետո
- Ինչ են քննարկել Մյունխենում եռակողմ հանդիպմանը
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան