Գերմանիան սառեցրել է ռուսական 5,32 մլրդ եվրոյի ակտիվները
Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր Գերմանիայի իշխանությունները 5,32 մլրդ եվրոյի չափով սառեցրել են ռուսական ակտիվները: Այդ մասին այտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Գերմանիայի ֆինանսների նախարարությանը։
«ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ պարբերականի տվյալներով՝ այս գումարը ներառում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցները։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Մոսկվայի դեմ, այդ թվում՝ սառեցրեցին երկրի արժութային պահուստների մոտ կեսը՝ մոտ 300 միլիարդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը սառեցրել է 21,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները
- ԵՄ-ն կստեղծի ՌԴ-ի սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու աշխատանքային խումբ
- ԵՄ-ն սառեցրել է ՌԴ-ի 68 միլիարդ եվրոյոյի ակտիվները, որոնց մեծ մասը՝ Բելգիայում
- ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինային փոխանցել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները
- ԱՄՆ-ում արգելափակվել է ռուսական 30 միլիարդ դոլարի ակտիվները