ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն.Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը նպաստելու է սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, նրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Ուրբաթ օրը ֆոն դեր Լայենը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«ԵՄ-ն վստահելի գործընկեր է Հայաստանի համար: Հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկվի 100 հոգանոց առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը: Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և կշարունակենք զարգացնել երկրի կարողությունները՝ մեր տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակում»,-հանդիպումից հետո ԵՀ ղեկավարը գրել է Twitter-ում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն ունի ԵՄ առաքելության՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ժամանելու հետևանքներից
- Կլաար. ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել
- Իրավիճակի ողջ բարդությամբ հանդերձ, ԵՄ առաքելությունն նաև կանխարգելիչ դեր է խաղացել. Արարատ Միրզոյան