«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան խոշորացած համայնքներում: «Հայաստան» դաշինքը մտադիր էր Սիսիանում առաջադրել իր թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, որը նաև նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը և հարազատ է սիսիանցիների համար:
Երկար քննարկումներից հետո թիմակիցներին, սակայն, չի հաջողվել համոզել Սարգսյանին առաջադրվել Սիսիանում: Տեղեկացանք, որ Արթուր Սարգսյանը, նախ, ժամանակ է ուզել թիմակիցներից որոշում կայացնելու համար, ապա վերջերս հայտնել է, որ չի ցանկանում առաջադրվել: Վերջինս թիմակիցներին ասել է, որ ցանկանում է մնալ օրենսդիրում և այնտեղ շարունակել իր գործունեությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Չկան հավերժ թշնամիներ, այլ կան շահեր
- «Փաստ». ՔՊ-ական առաջնորդի համար «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, «խաղաղության պայմանագրի» համաձայնեցումը թևակոխել է ավարտական փուլ
- «Ժողովուրդ». Ըստ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում. Նոր մանրամասներ հրդեհի գործից
- «Հրապարակ». Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երևանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան