«Ժողովուրդ». Ըստ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում. Նոր մանրամասներ հրդեհի գործից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաև Ազատ գյուղի կացարանում կենդանի մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը:
Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»:
Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղի կացարաններից մեկի հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երևանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան