Իսրայելական պատվիրակությանը հեռացրել են Աֆրիկյան միության գագաթնաժողովի բացման արարողությունից
Եթովպիայում Աֆրիկյան միության (ԱՄ) գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ իսրայելական պատվիրակությանը հեռացրել են դահլիճից: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է Times of Israel թերթը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ բացման արարողության ժամանակ հսկիչները մոտեցել են պատվիրակության ներկայացուցիչներին ու պահանջել հեռանալ։ Մի քանի րոպե անց դիվանագետները ստիպված են եղել լքել միջոցառումը։
«Իսրայելը լրջորեն է վերաբերվում այն միջադեպին, երբ Դեսպան Շերոն Բար-Լին հեռացվեց Աֆրիկյան միության դահլիճից՝ չնայած հավատարմագրված դիտորդի կարգավիճակին: Ցավալի է տեսնել, որ Աֆրիկյան միությունը պատանդ է պահվում փոքրաթիվ ծայրահեղականների կողմից։ Այնպիսի երկրների, ինչպիսիք են Ալժիրը և Հարավային Աֆրիկան, որոնք առաջնորդվում են ատելությամբ և վերահսկվում Իրանի կողմից»,-ասել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։
Պարբերականի տվյալներով՝ Հարավային Աֆրիկան և Ալժիրը նախկինում դեմ էին արտահայտվել Իսրայելին դիտորդի կարգավիճակ կրկին շնորհելու ԱՄ-ի հանձնաժողովի նախագահի որոշմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները