Մահացել է Լյուդմիլա Աբրամովան
83 տարեկանում մահացել է խորհրդային դերասանուհի և սցենարիստ Լյուդմիլա Աբրամովան:
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ նա եղել է Վլադիմիր Վիսոցկու երկրորդ կինը։ Աբրամովայի մահվան փաստը հաստատել է որդին՝ Նիկիտա Վիսոցկին։
«Մահը վրա է հասել երեկ կեսօրին»,- ասել է նա։
Լյուդմիլա Աբրամովան ծնվել է 1939 թվականի օգոստոսի 16-ին։ Նա առավել հայտնի է «713-րդը վայրէջք է խնդրում», «Արևելյան միջանցք» ֆիլմերում խաղացած դերերից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա