Ճապոնիան բողոքում է Հյուսիսային Կորեայի դեմ՝ իր ջրային տարածք հրթիռի արձակման պատճառով
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է NHK-ն։
Արձակումը, ենթադրաբար, իրականացվել է այսպես կոչված կախովի հետագծով։
Իր հերթին Kyodo գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալները, պարզաբանում է, որ բալիստիկ հրթիռը օդում գտնվել է 66 րոպե։ Նա թռել է մոտ 900 կիլոմետր հեռավորություն, թռիչքի առավելագույն բարձրությունը 5,7 հազար կիլոմետր:
Հրթիռի փորձարկման կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը Պեկինում դիվանագիտական ուղիներով ԿԺԴՀ-ի դեմ խիստ բողոք է ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան