«Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացում՝ Պատմության թանգարանում
Փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի կունենա «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։
Թանգարանից մանրամասնում են՝ ներկայացվելու են լուսանկարներ և փաստաթղթեր ինչպես թանգարանի ֆոնդերից, այնպես էլ անհատ ուսումնասիրողների արխիվներից:
Ցուցադրության նպատակն է 35 տարվա հեռավորությունից ներկայացնել Ղարաբաղյան շարժման պատմությունը։
Նույն օրը «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ցուցադրությունից հետո կտրվի Հայաստանի պատմության թանգարանի և Ամերիկայի հայկական թանգարանի կողմից նախաձեռնված «Արցախի գանձերը․ առցանց ցուցահանդես 15 հայկական թանգարաններից» առցանց ցուցահանդեսի մեկնարկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին