Սանդուն Ռուսաստանին մեղադրել է Մոլդովայի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում հանրապետության դեմ և իբր վճարել է ցույցերի համար՝ նախարարների կաբինետը տապալելու, խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ռուսամետ կառավարությանը իշխանության բերելու համար։
Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդում ելույթի ժամանակ ասել է, որ ուկրաինական հետախուզությունը նախկինում որսացել է Մոլդովայում «ժողովրդավարական կարգը քանդելու» ենթադրյալ «ռուսական պլանը»: Ուկրաինական կողմը զգուշացրել է Մոլդովայի ղեկավարությանը։ Սանդուն նշել է, որ ուկրաինացի գործընկերներից ստացված նյութերը հրահանգներ են պարունակում Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի և Չեռնոգորիայի քաղաքացիների համար՝ Մոլդովա մուտքի կանոնների վերաբերյալ, բոլոր պետական կառույցներն աշխատում են այդ սպառնալիքները կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու ուղղությամբ։ Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, ի պատասխան Սանդուի հայտարարության, ապացույցներ է պահանջել։
«Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Մոլդովայի դեմ, մենք ունենք բազմաթիվ օրինակներ: Նրանք վճարեցին բողոքի ցույցերի համար, որպեսզի տապալեն օրինական ընտրված իշխանությունը, հիմա մենք իմացանք նոր ծրագրի մասին, որ նրանք փորձում են երկրից դուրս մարդկանց բերել բռնի բողոքի ակցիաներ կազմակերպելու նպատակով, որպեսզի բանակցություններ սկսվեն խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ»,-ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ ասել է Սանդուն՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական ներուժին
- Մոլդովայի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը
- Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
- Դոդոնը Մոլդովայի նախագահին մեղադրել է պետության կործանման մեջ
- Մոլդովան Վրաստանին առաջարկել է ստեղծել առևտրային ծովագետային երթուղի՝ ողջ Հարավային Կովկասի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները