«Տուուուու»-երի շարան՝ ուղղված Սասուն Միքայելյանին
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո ֆեյսբուքյ սոցիալական ցանցում սկսկել է «տուուու»-երի շարան՝ ուղղված նրան։
Բանն այն է, որ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում այլ հայտարարությունների հետ մեկտեղ հայհոյանքներ է հնչեցրել, որոնք փակել են «տուուու»-երով։
ՀՀԿ-ից Միքայելյանին արձագանքել են կուսակցության փոխնախագահներ ԱՐմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Արմեն Աշոտյանը գրել է.
«Հ1-ում Սասուն Միքայելյանի այսօրվա հիսթերիկ զեղումների մասին։
1. Մի պախկվիր 44-օրյայի զոհերի, այդ թվում՝ քո զոհված ընկերների գերեզմանաքարերի հետևում։ Ուր էիր դու, և ուր էն հիմա զոհված ընկերներդ։
2. Վիրավորվե՞լ էիր պատերազմին։ Տասնյակ հազարավորներ էին վիրավորվել, որոնց մի մասի մարդկային պատմություններին անձամբ եմ ականատես եղել պատերազմի ժամանակ Սիսիանի հոսպիտալում ծառայելուց։
3. Թալանչին դու ես և քո նմանները, որ ծանր նժարի խաթր գռփել ես ու մուրացել։ Համեմատիր իմ+Շարմազանովի ունեցվածքը քո ունեցվածքի հետ ու ձայնդ այս թեմայով ևս կտրիր։
4. 2008-ի մասին։ Քեզ թվում է, թե մենք մոռացե՞լ ենք, ոնց ՀԺ-ում քո թռնելու մասին առաջին հրապարակումից հետո վազեվազ եկար շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մոտ ու երդում-պատառ էիր ուտում, որ «իմ մարտական ընկերոջը ես ո՞նց կդավաճանեմ»։ Ասեցիր, երդվեցիր, քֆուր կերար ու… դավաճանեցիր։ Էդ օրը հագիդ եղած սպարտիվկեդ վկա։
5. Ինչ վերաբերում է Հանրայինի եթերում հնչած «տու»-երին, ասեմ քեզ, որ դու սաղ կյանքդ հիշելու ես քո փայ «Սերժի գլխից թռնողի» հասցեին հնչեցրած քֆուրներդ…
Պետրոս, այստեղ-այնտեղ արդարանում ես, թե «Աշոտյանին եթեր չեմ կանչում, որովհետև հայհոյում է»։ Այսօր տաղավարում կատարվածից հետո մի քիչ գոնե լրագրողական թասիբ դրսևորիր ու հրավիրիր ինձ տաղավար։
Կողքից մուտիտ անող ու չհրավիրողին, ինչպես նաև տաղավարիդ կչկչան ու դավաճան հավերիդ «տու-տու-տու-տու-տու»…
Հ.Գ. Որպեսզի ձեր տխմար մտքով չանցնի, որ ձեր էժան մուտիտներով կարող եք ինձ իջացնել Նիկոլի վրայից, կրկնեմ.
Նիկոլ, ես քեզ ՏՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒ և Դաս իսթ Ֆանթասթիշ»։
Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Լսիր Սասուն,եթե չապացուցեցիր,որ Շարմազանովն ասել է դու 44-օրյա պատերազմում չես գնացել Արցախ ,ուրեմն դու վերջին անբարոյականն ես։
Լսում ես, արա։
Հիմա հաստատում ու կրկնում եմ հունվարի 28-ի ասածսներս բառացի։
Եթե Վազգենից հետո բանակ չենք ունեցել,ինչո՞ւ ես մինչև 2008-ի փետրվար մնացել ՀՀԿ խորհրդի անդամ ու առաջադրել Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում։
Բանակ ծառայելն էլ «մատի փաթաթան» մի սարքի,այ կապիտուլյանտի զինակից։
Նիկոլդ բանակ ծառայե՞լ է,որ գերագույն հրամանատար ես «պրիզնատ» եկել։
Թե մարշալ Վասիլևսկին է՝ վրեքներս խաբար չկա։
Ու մի բան էլ, արա։
Էդ Հ1-ի հնչող «տու -տու»- ներն ու անձնական վիրավորանքները հազարապատիկ վերադարձնում եմ քեզ»։
Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Սասուն Միքայելյանը գնացել հասել է Հ1, որպեսզի ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին տեղյակ պահի, որ ինքը օրենքից դուրս է և պատրաստվում է սեփական պատկերացումներով հաշվեհարդար լինել Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի նկատմամբ:
Ի դեպ, Սասուն Միքայելյան, հիշատակածդ իրավապահ համակարգին դիմելու ու զգուշացնելու կարիք չկա, իրենք քո կողքին են ու քո համար կանաչ լույս վառող են:
Նախ տղերքին մոտիկ գալուց իմացի, որ լիքը մարդ իրենց հետ է ու սպասելու է` բոլորն էլ գիտեն, որ «բեզպրեդելի», նիկոլական բանդաների ռեժիմ է ու դրա ծանր հետևանքները երկիրն արդեն տեսել է:
Դու դատվելուց կամ վախենալուց խոսելիս հիշի, որ ՀՀԿ-ում էլ ո´չ դատվելուց, ո´չ պետական մեքենայի այլանդակություններից, ո´չ էլ «ռազբոռկեքից» սարսափող չկա:
Պատրաստ ենք:
Ով ոնց եկավ, այնպես էլ պատասխան կստանա:
Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում: Ինչ խոսք սպասելի էր:
Կարելի է արդեն գուշակել, թե ինչ գործընթացի մեջ է մտել իշխանությունն իր թուրք բարեկամների հետ, որ երկրի ներսում պատրաստվում են նոր պայթյուն հրահրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին