Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ
Ավելի քան 50 մարդ է զոհվել Սիրիայի արևելքում գտնվող Հոմս նահանգում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման ժամանակ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ հայտնել է սիրիական Al-Ekhbariya հեռուստաալիքը։
Հաղորդագրության մեջ ացվում է. «Հոմս նահանգի արևելյան մասում գտնվող Ալ-Սուխնա քաղաքից հարավ-արևելք՝ ԻՊ-ի ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով տրյուֆել հավաքող ավելի քան 50 քաղաքացի է մահացել»։
Սիրիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր վարչությունը տվյալներ է տրամադրել 53 զոհերի մասին։
ԻՊ խմբավորումները տարեսկզբից նկատելիորեն ակտիվացել են Դեյր էզ Զոր, Ռաքքա, Համա և Հոմս նահանգներում։ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունն այս նահանգներում ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղակայել՝ ահաբեկիչների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
- Իրանում 16 կին է դատապարտվել՝ Սիրիայում ԻՊ- ին անդամակցելու համար
- Ամերիկյան ավիացիան սկսել է ռմբակոծել Սիրիայում ԻՊ դիրքերը
- Սիրիայում ԻՊ ահաբեկիչները սպանել են 48 խաղաղ բնակչի
- Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքները կրճատվել են 30 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին