ՆԱՏՕ-ն պետք է նախապատրաստվի Ռուսաստանի հետ դիմակայությանը
Ուկրաինական հակամարտության սրման ռիսկը Հյուսիսատլանտյան դաշինքի համար անհամեմատելի է Ռուսաստանի հաղթանակի վտանգի հետ։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Շատերը հարց են հնչեցնում, թե Ուկրաինային ռազմական օգնությունն իր մեջ պարունակում է հակամարտության սրման վտանգ: Կարող եմ ասել, որ ռիսկերից զերծ տարբերակներ չկան: Բայց Պուտինի հաղթանակի ռիսկը շատ ավելի մեծ է»,-Ստոլտենբերգի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Նա կոչ է արել հնարավորինս մեծացնել զենքի արտադրության և Ուկրաինա մատակարարումների ծավալը։
Գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի համար ձևակերպել է «Ուկրաինայի հակամարտության երեք դասերը»:
Նախ, ըստ նրա, ՆԱՏՕ-ն պետք է շարունակի լիովին աջակցել Ուկրաինային, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի հաղթանակը։
«Մեզ համար դա չափազանց վտանգավոր կլինի»,-ասել է նա։
Երկրորդ՝ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է զինվի համակողմանիորեն, արդիականացնի սեփական բանակները և ուժեղացնի կապը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև՝ նախապատրաստվելով Ռուսաստանի հետ դիմակայությանը, որը, նրա կարծիքով, չի ավարտվի Ուկրաինայի հակամարտությունից հետո, անկախ նրանից, թե ինչ կլինի:
Երրորդ՝ նա կոչ է արել ուժեղացնել արևմտյան հասարակության ճկունությունը, ներառյալ ենթակառուցվածքների անվտանգությունը, կիբերանվտանգությունը և գերակայությունը տեղեկատվական ոլորտում, որը ՆԱՏՕ-ն անվանում է «ապատեղեկատվության հակազդում»:
Հարակից հրապարակումներ`
- Յենս Ստոլտենբերգին է ներկայացվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները
- Յենս Սթոլթենբերգ. Ուկրաինաական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կլինի դաշինքի պարտությունը
- Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները