Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Մյունխենում տեղի է ունեցել Հ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:
Կառավարությունից հայտնում են՝ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
- Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
- Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան