Փաշինյան. ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:
Ըստ աղբյուրի, Ուրսուլա Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն.Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
- Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
- Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
- Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահին
- Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան