Հայտնի ֆուտբոլիստին Թուրքիայի փլատակներում մահացած են գտել
Հայտնի ֆուտբոլիստ 31-ամյա Քրիստիան Ատսուին մահացած են գտել Թուրքիայի փլատակներում։ BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է նրա գործակալը։
Նա Գանայի ազգային հավաքականի անդամ է, խաղացել է անգլիական «Չելսի», «Էվերտոն» ու այլ ակումբներում։
Ֆուտբոլիստն այժմ խաղում էր թուրքական «Հաթայսպոր» ակումբում։ Նա անհետ կորած էր համարվում փետրվարի 6-ից։ Աղետի պահին եղել է Հաթայի նահանգի Անթաքիա քաղաքում՝ իր բնակարանում։
Ինչպես թվիթերի իր էջում հայտնել է ֆուտբոլային ակումբը, ֆուտբոլիստը կհուղարկավորվի իր հայրենիքում՝ Գանայում.
«Մենք քեզ չենք մոռանա, Ատսու։ Խաղաղություն քեզ, սիրուն մարդ: Բառեր չկան նկարագրելու մեր տխրությունը»։
The funeral of our football player Christian Atsu, who lost his life under the rubble ( debris), is on his way to be sent to his hometown, Ghana. We will not forget you, Atsu. Peace be upon you, beautiful person. There are no words to describe our sadness.
— Hatayspor (@Hatayspor_FK) February 18, 2023
REST in PEACE ATSU
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժից 296 ժամ անց Թուրքիայում երեք մարդ է փրկվել փլատակների տակից
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 40 հազարի
- Թուրքիայի երկրաշարժի գոտում թալանելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել
- Թուրքիայի հայկական վերջին գյուղում մարդկային կորուստ չկա․ Փայլան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին