«Փաստ». Ինչ է խոստացել Արարատ Միրզոյանը իր թուրք պաշտոնակցին
«Փաստ» թերթը գրում է.
«Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի էլ թաքցրել իր նյարդայնացածությունը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու փաստից: Պարզվում է, սակայն, որ Վարդանյանի «թեման» խիստ հուզում է նաև Թուրքիային:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ երկիր կատարած այցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին պարզ տեքստով ասվել է, որ ադրբեջանա-թուրքա-հայկական «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը խանգարող գործոններից մեկը հենց Արցախի պետնախարարն է:
Կառավարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի անունից խոստացել է, թե շատ շուտով կկարողանան հասնել նրան, որ Ռուբեն Վարդանյանը «հեռացվի ճանապարհից»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում
- «Հրապարակ». Չկան հավերժ թշնամիներ, այլ կան շահեր
- «Փաստ». ՔՊ-ական առաջնորդի համար «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, «խաղաղության պայմանագրի» համաձայնեցումը թևակոխել է ավարտական փուլ
- «Ժողովուրդ». Ըստ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում. Նոր մանրամասներ հրդեհի գործից
- «Հրապարակ». Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երևանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին