ՀՀ կառավարությունից հաստատել են, որ փետրվարի 18-ին Մյունխենում Փաշինյանը, Ալիևը և Բլինկենը հանդիպելու են
Շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունում։
«Այսօր նախատեսված է Փաշինյանի, Ալիևի և Բլինկենի եռակողմ հանդիպումը»,-հայտնել են մամուլի ծառայությունից։
Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը Սոչիում հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի վերջին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քննարկում է նախատեսված
- Փաշինյանը ծափահարում է Զելենսկուն, ապա լքում դահլիճը
- Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին
- Մյունխենում գտնվող Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
- Եվրոպայի առաջնություններ՝ Մյունխենում