ԱՄՆ-ն կողջունի այլ երկրներից Ուկրաինային կործանիչների մատակարարումը
ԱՄՆ-ը կողջունի այլ երկրներից Ուկրաինային կործանիչների փոխանցումը, սակայն իրենց կեղմից նման օգնության մասին որևէ խոստում չի տրվել: «ՌԻԱ նովոստի»-ն տեղեկացրել է, որ նման բովանդակությամբ հայտարարություն է արել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Եթե մեր գործընկերներից և դաշնակիցներից որևէ մեկը ցանկանում է կործանիչներ մատակարարել պարոն Զելենսկուն, ապա դա, անկասկած, նրանց ինքնիշխան որոշումն է, որը մենք կողջունենք»,-ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը «երբեք չի թելադրել իր գործընկերներին, թե նրանք ինչ կարող են կամ չեն կարող մատակարարել» Ուկրաինային, ինչպես նաև՝ թե ինչ պայմաններով դա անեն։
Քիրբին նաև ասել է, որ ԱՄՆ-ը ներկայումս չի պատրաստում ուկրաինացի օդաչուներին նորագույն կործանիչներ օգտագործելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային F-16 կործանիչներ չի մատակարարի. Բայդեն
- ԱՄՆ-ը կիսով չափ ավելացրել է զենքի վաճառքը՝ Ուկրաինային աջակցելու պատճառով
- Լեհաստանը կդադարեցնի լեհական զլոտիի հետ ուկրաինական գրիվնայի փոխանակումը