Արարատ Միրզոյանն ընդգծել է ԼՂ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը
Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին:
Նախարարության խոսնակի փոխանցմամբ, Միրզոյանը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում:
Արարատ Միրզոյանը զրուցացկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները:
Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Լաչինի միջանցքի փակումն առաջացնում է ոչ միայն այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլև բնապահպանական ճգնաժամ
- Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ և կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնեք. Ռուբեն Վարդանյան
- «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան