«Ժողովուրդ». Իշխանությունները հեղափոխությունից առաջ ոստիկանությունից հեռացված Արմեն Գասպարյանին նշանակել են Էրեբունու բաժնի պետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել անչափահասների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն էին գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել՝ խոչընդոտելով մասնագիտական գործունեությունը:
Ու մինչ իրավապահներն ուսումնասիրում են այս դեպքը, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանության էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանի գործունեության մասով: Պարզվում է՝ հեղափոխությունից առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Գասպարյանին համակարգից հեռացրել էր լուրջ բացահայտումներից հետո:
Մասնավորապես, Գասպարյանի գործունեության մասով բացահայտվել էր, որ նա մահացած քաղաքացու անունով ոստիկանությունից մեկ տարի շարունակ գումար է դուրս գրել, ինչը ստուգումների արդյունքում բացահայտվել էր: և, ահա, հեղափոխությունից մի քանի տարի անց նրան ներկայիս իշխանությունները նշանակել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, որտեղ էլ գրանցվեց ամոթալի միջադեպը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում
- «Ժողովուրդ». Ըստ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում. Նոր մանրամասներ հրդեհի գործից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները