Արցախում հոսանքի տատանումների պատճառով ավելացել է խափանված վերելակների մասին կանչերը
Հոսանքի տատանումների պատճառով ճգնաժամային կառավարման կենտրոնում ավելացել է վերելակների խափանումների մասին ահազանգերը: Հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ:
Օրինակ, փետրվարի 15-ին ժամը 19:03-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 1 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:05-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և տեխնիկական միջոցներով բացել վերելակը, օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին:
Խափանված վերելակի մասին մեկ այլ հաղորդում գրանցվել է այսօր առավոտյան ժամը 08:00-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 շենքի բնակչից: Փրկարարները մեկնել են կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:
Տեղեկատվական շտաբից հիշեցնում են, որ վերջերս փոփոխվել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցը, ըստ որի օրական 3 անգամյա անջատման փոխարեն, անջատումները դարձել են օրական 6 անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Ժաննա Անդրեասյան. Արցախում խախտված են 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ
- Արցախից 8 հիվանդ տեղափոխվել է Հայաստան
- Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան