Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 40 հազարի
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39672-ի։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։
«Երկրաշարժերի հետևանքով մենք այս պահի դրությամբ կորցրել ենք 39672 մարդ»,-ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սոյլուն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի երկրաշարժի գոտում թալանելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել
- Թուրքիայում ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստները ծեծել են իրար
- Փրկարարները Թուրքիայում փլատակներում գտնվող կաթսայում հայտնաբերել են 150 հազար դոլար
- Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների համար ութ մարդ է ձերբակալվել