«Ժողովուրդ». Պետական գերատեսչություններում թափուր աշխատատեղերի համար դիմումներ չկան. Մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ և բաժիններ, որոնք տևական ժամանակ է՝ թափուր աշխատատեղեր ունեն: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական ոլորտը, սակայն փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ ֆինանսների նախարարությանը: Նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն հասցրել է կադրային փոփոխություններից հետո նոր նշանակումներ կատարել և ունի չորս տեղակալ, սակայն նախարարը չունի օգնական. համենայնդեպս, պաշտոնական կայքում առկա տվյալները այդ մասին են վկայում: Ի տարբերություն մյուս նախարարությունների՝ այստեղ իրավիճակը բարվոք է, և շատ թափուր հաստիքներ չկան: Վարչություններից թափուր է Ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչությունը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ընդ որում՝ վերջերս՝ փետվարի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ եղել են հաստիքների համալրման համար մրցույթներ, սակայն ոչ ոք չի դիմել:
Օրինակ՝ դիմողներ չեն եղել Եվրասիական տնտեսական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների հետ համագործակցության բաժնի մասնագետի, Միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի մասնագետի և Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի մասնագետի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իշխանությունները հեղափոխությունից առաջ ոստիկանությունից հեռացված Արմեն Գասպարյանին նշանակել են Էրեբունու բաժնի պետ
- «Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում
- «Ժողովուրդ». Ըստ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում. Նոր մանրամասներ հրդեհի գործից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները