Իլոն Մասկը հերթական բազմամիլիարդանոց գնումը կատարելու ցանկություն ունի
Tesla-ն դիտարկում է Sigma Lithium Corp.-ի ձեռքբերման հնարավորությունը: Ընկերություն՝ որն արդյունահանում է լիթիում, որը էլեկտրական մեքենաների մարտկոցների հիմնական տարրն է: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրագրողների տվյալներով՝ Իլոն Մասկի ղեկավարած ընկերությունը վերջերս քննարկել է պոտենցիալ հաճախորդի հետ միաձուլման հարցը։ Գործարքը գնահատվում է 3 միլիարդ դոլար, ասվում է, որ Sigma Lithium-ը լիթիումի արդյունահանման մի քանի տարբերակներից մեկն է, որին դիտարկում է Tesla-ն:
Bloomberg-ի աղբյուրներն ասում են, որ բանակցությունները վաղ փուլում են և կարող են ոչնչով ավարտվել: Գործարքի հիմնական ռիսկը գնի հարցն է. անցած տարվա ընթացքում Sigma Lithium-ի բաժնետոմսերը եռապատկվել են, ուստի ընկերությունը կարող է սահմանել այնպիսի գին, որը Tesla-ին դուր չի գալիս:
Եթե գործարքն իսկապես կայանա, Sigma Lithium-ը կլինի Մասկի երկրորդ բազմամիլիարդանոց գնումը վերջին շրջանում: 2022 թվականի վերջին Tesla-ի ղեկավարն ավարտել էր Twitter-ի ձեռքբերումը 44 միլիարդ դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկն իր շանը ներկայացրել է որպես Twitter-ի նոր տնօրեն
- Իլոն Մասկին պակասել է 6 միլիարդ դոլար՝ կրկին աշխարհի ամենահարուստ մարդը դառնալու համար
- Սթիվ Վոզնյակը Իլոն Մասկին անվանել է անազնիվ և Tesla-ին մեղադրել իր փողերը «գողանալու» մեջ
- Թուրքիան մերժել է Իլոն Մասկի օգնության առաջարկը
- Իլոն Մասկը հարցում է սկսել՝ արդյոք պետք է հեռանա Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան