«Հրապարակ». Չկան հավերժ թշնամիներ, այլ կան շահեր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը երեկ նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ։ Նա Երևանի ոստիկանապետ նշանակվեց 2018-ի իրադարձություններից հետո՝ հունիսին, սակայն պաշտոնավարեց շատ կարճ՝ մոտ 2 ամիս, ազատվեց Վալերի Օսիպյանի հրամանով: Նրան ուղարկեցին կադրերի ռեզերվ, և հույս չկար, որ նոր, այն էլ բարձր պաշտոնի կնշանակեն, քանի որ նրա ազատումից հետո սկսեցին խոսել, որ չի կատարել Փաշինյանի հրահանգը և չի կալանավորել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդուն։
Բանն այն է, որ Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի գործող անձանցից մեկը Վովայի Արշակի որդին էր։ Բայց քանի որ որևէ կողմից ներկայացված բողոք, արձանագրված մարմնական վնասվածքներ չեն եղել, այսինքն՝ կալանավորման հիմքեր, բողոքներ չկային, Վովայի թիկնազորի պետի որդուն ազատ են արձակել` հարուցելով բարձր ղեկավարության զայրույթը։ Բայց, ինչպես ասում են, չկան հավերժ թշնամիներ, այլ կան շահեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ՔՊ-ական առաջնորդի համար «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, «խաղաղության պայմանագրի» համաձայնեցումը թևակոխել է ավարտական փուլ
- «Ժողովուրդ». Ըստ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում. Նոր մանրամասներ հրդեհի գործից
- «Հրապարակ». Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երևանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին