Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է պանելային քննարկում Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։
«Շրջելով լեռները. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» քննարյման մոդերատոր, համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը միջոցառումը պատմական որակեց։
Քննարկման մասնակիցներին վերջինը միացավ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է այդ երկների վրա ազդել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, առաջինը պատասխանեց Ալիևը։ Նա նշեց՝ անմիջական ազդեցություն չունի իրենց վրա, սակայն աշխարհքաղաքական իրավիճակը փոխվել է, այն էլ չի լինի այնպես, ինչպես այդ հակամարտությունից առաջ էր։
Նա ասաց՝ երկու տարի առաջ Ադրբեջանն էլ էր պատերազմի մեջ, որը տևեց 44 օր, և իրենք գիտեն, թե ինչ տառապանքներ է պատճառում պատերազմը, հայտնեց՝ Հայաստանի հետ հիմա աշխատում են խաղաղության պայմանգրի շուրջ։
Փաշինյանը, ի պատասխան նույն հարցին, ասաց՝ բոլորի ուշադրությունն արդեն երկար ժամանակ կենտրոնացած է Ուկրաինայի վրա, ինչը տարածաշրջանի համար նոր ռիսկեր է ստեղծում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան